«Մոսկվայի ոստիկանությունը Մանեժնայա հրապարակում ուրբաթ երեկոյան միջամտել է ծեծկռտուքին»,– հաղորդում է Интерфакс-ը: Ոստիկանության տվյալները հակասական են. մեկ` ծեծկռտուքը հաջողվել է կանխել, մեկ էլ` մասնակիցներն, այնուամենայնիվ, հասցրել են միմյանց վնասել:
Ութ մարդ է ձերբակալվել, այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՆԳՆ գլխավոր բաժանմունքի մամլո ծառայությունից:
Ոստիկանության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով 21.30-ին մոտ 15 մարդ` Հյուսիսային Կովկասի տարածաշրջանի բնիկներ, խառնակություն են ստեղծել Մանեժնայա հրապարակի շրջանում:
«Ոստիկաններն անհապաղ դեպքի վայր են հասել, կանխել են ծեծկռտուքը, ձերբակալել են երեք դրդիչներին` Դաղստանի բնիկների, որոնցից մեկի մոտ դանակ է եղել: Ձերբակալվել է ևս հինգ մարդ, ովքեր մասնակցել են խառնակչությանը և ստացել վնասվածքներ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրը հավելել է, որ տվյալ պահին փաստի մանրամասները ճշտվում են: «Բոլոր ձերբակալվածները ոստիկանության բաժանմունք են տեղափոխվել և կենթարկվեն պատասխանատվության»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը:









































