Սիրիա-արաբական «Կարմիր մահիկն» այսօր սկսել է Հոմս քաղաքի Բաբ Ամրո արվարձանից տարհանել վիրավոր և հիվանդ կանանց և երեխաներին: Այս մասին հաղորդել է «Կարմիր խաչ»–ի միջազգային կոմիտեն:
Ինչպես գրում է Associated press-ը, «Կարմիր խաչ»–ի խոսնակ Կարլա Հադադն ասել է, որ տարհանման գործողությունները շարունակվում են` ավելացնելով, որ սա առաջընթացի առաջին քայլն է:
Կարլա Հադադը նաև ասել է, որ հստակ տեղեկություն չկա, թե արդյոք արևմտյան վիրավոր լրագրողները տարհանվողների մե՞ջ են, թե՝ ոչ:







































