Sunday, 14 06 2026
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

Թուրքիայում նկարահանված «1453 թվականի նվաճում» ֆիլմն առաջացրել է հույների զայրույթը

Այս տարվա փետրվարի 16-ին Թուրքիայի կինոթատրոններում ցուցադրվել է «1453 թվականի նվաճում» գեղարվեստական կինոնկարի պրեմիերան։

Երկուսուկես ժամ տևողության ֆիլմում կան պատերազմի ազդեցիկ տեսարաններ, արյունահեղություն, դաժան կռիվներ, «հերոսամարտ», որի ընթացքում թուրքերը պարտության են մատնում հույներին։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ֆիլմում պատմվում է Մեհմեդ Երկրորդի կողմից անառիկ ամրոցի համբավ ունեցող Կոնստանդնուպոլսի գրավման մասին, ինչը թուրքերն իրենց պատմության փառավոր էջերից են համարում։ Հույն պատմաբանները և կինոգետներն, իհարկե, արձագանքել են սրան՝ դեռ այս տարեսկզբին քննադատական հոդվածներ հրապարակելով ֆիլմի մասին։

«Ռեժիսոր Ֆարուք Աքսոյի ֆիլմում թուրքերը պատկերված են որպես աշխարհի տիրակալներ։ Խոսք իսկ չկա այն մասին, որ Կոնստանդնուպոլսի գրավումն ուղեկցվել է հույն խաղաղ բնակչության դաժան զանգվածային սպանդով և թալանով», – գրել է «Տո Պրոտո Թեմա» պարբերականը։

Մինչդեռ ժապավենը նկարահանած «Աքսոյ Ֆիլմ Փրոդաքշըն» ընկերության խոսնակը պնդում է, որ դեռ նկարահանումներից առաջ թուրք անվանի պատմաբանները ընթերցել են սցենարը և դրան հավանություն են տվել։

Ֆիլմի համար, որի նկարահանումները երեք տարի են տևել, ծախսվել է 17 միլիոն դոլար, ինչը բավական համեստ գումար է արևմտյան «բլոքբասթերների» համար ծախսված հարյուրավոր միլիոնների համեմատությամբ։

«1453 թվականի նվաճումը» ֆիլմի պրեմիերան թուրքական կինոթատրոններում առաջին օրը ցուցադրվել է ճիշտ ժամը 14-ն անց 53-ին։

Ֆիլմը Թուրքիայում արդեն դիտել է 1 միլիոն 400 հազար մարդ։

«The Wall Street Journal պարբերականը նշում է, որ անցած տասնամյակների ընթացքում Թուրքիայում ինչ-որ իմաստով փորձել են ձերբազատվել օսմանյան անցյալից, սակայն վերջին ժամանակահատվածում այդ թեմայի վերածնունդ է` հրատարակվում են գրքեր, նկարահանվում են ֆիլմեր և հեռուստասերիալներ։

Սա անխուսափելիորեն խթանում է ազգայնական տրամադրությունները մի երկրում, որը ղեկավարում են չափավոր իսլամիստները»,– նշում է «Ազատություն» ռադիոկայանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում