Աֆղան պաշտոնյաներն այսօր ասել են, որ ամերիկյան ռազմական բազայում Ղուրանների այրման հետևանքով ողջ երկրում սկսված ցույցերի ժամանակ ևս 7 ցուցարար է մահացել:
The Associated Press-ը գրում է, որ այսօր շարունակվող բռնությունների պատճառով մահացությունների ընդհանուր թիվը հասել է 20-ի:
Կառավարությունից հաղորդել են, որ 7 աֆղան քաղաքացիները մահացել են Հերաթ շրջանում՝ 3 տարբեր պատահարների հետևանքով: Ցուցարարներից մեկը մահացել է այն ժամանակ, երբ Աֆղանստանի անվտանգության ուժերը կրակոցներով փորձել են ցրել ցույցը:








































