Այսօր Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում հաստատել է 2012թ-ի Ազգային ժողովի ընտրությունների միջոցառումների ժամանակացույցը: Ըստ միջոցառումների ժամանակացույցի մեծամասնական և համամասնական ընտրակարգերը իրենց մեջ ներառում են 96 տարբեր միջոցառում: Ժամանակացույցն ընդունվել է 6 կողմ ձայներով, դեմ և ձեռնպահ չի եղել:
Թեկնածուների կողմից փաստաթղթերի ներկայացումն իրականացվելու է մարտի 12-ից 22-ը: Ապրիլի 1-ից տեղի է ունենալու կուսակցությունների գրանցումը: Մինչև ապրիլի 6 մեծամասնականով առաջադրված թեկնածուները, ինչպես նաև կուսակցությունները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների մասին հայտարարագրեր: Ապրիլի 8-ից մինչև մայիսի 4-ը տեղի է ունենալու ԱԺ ընտրությունների քարոզարշավը: Ապրիլի 26-ից մինչև մայիսի 3-ը կատարվելու են քվեաթերթիկների տպագրության գործընթացը: Մայիսի 5-ին կհայտարարվի ընտրողների վերջնական թիվը թիվը:
Մայիսի 6-ին առավոտյան կմեկնարկեն ընտրությունները` ժամը 8.00-ից մինչև 20.00 տեղի կունենա քվեարկությունը:
Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 23-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան հրամանագրով ընտրությունների օր էր նշանակել 2012թ-ի մայիսի 6-ը:











































