Փետրվարի 22-ին ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները, որոնց ներկայիս մակարդակն երկուստեք արժանացավ բարձր գնահատանքի:
Քննարկվել են երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև առկա համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Հունաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգացել է ռազմական կրթության, սպայակազմի վերապատրաստության, խաղաղապահության, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության և այլ բնագավառներում:
ՀՀ դեսպան Ղալաչյանի և Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Ավրամոպուլոսի հանդիպումն անցել է ջերմ, բարեկամական մթնոլորտում:









































