Bloomberg-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կառավարությունը Հնդկաստանին առաջարկել է իր օգնությունը վերջինիս կողմից իրանական նավթից հրաժարվելու դեպքում:
ԱՄՆ-ը հայտարարել է, որ Հնդկաստանն իր միջնորդությամբ կարող է ածխաջրածինների ներկրման պայմանագրեր կնքել Իրաքի և Սաուդյան Արաբիայի հետ: Դրանով իսկ ԱՄՆ-ը փորձում է առավել արդյունավետ դարձնել Իրանի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցները:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Հնդկաստանի կողմից իրանական նավթի գնման ծավալը հասել էր ռեկորդային ցուցանիշի՝ օրական 550,000 բարել նավթի: Հնդկաստանն ավելացրել է իրանական նավթի գնումը՝ չնայած արևմտյան պատժամիջոցների պատճառով դժվարություններ են ի հայտ եկել գնված նավթի վճարումների հարցում: