Նիդերլանդների արքայազն Յոհան Ֆրիզոն, որը անցյալ շաբաթ ձնահյուսքի տակ էր մնացել, դուրս չի եկել կոմայից և հնարավոր է այլևս երբերք գիտակցության չգա. ավստրիացի բժիշկների գնահատականներով՝ արքայազնի ուղեղը լրջորեն վնասվել է:
Ինչպես գրում է ավստրիական Kurier թերթը, թթվածնի պակասի պատճառով արքայազնի ուղեղում անդառնալի պրոցեսներ են սկսվել:
Ինտենսիվ թերապիայի կլինիկայի վնասվածքաբանության բաժնի ղեկավարը թերթին հայտնել է, որ բժիշկները դժվարանում են ասել՝ արդյոք նա գիտակցության կգա՞, թե՞ ոչ:
Նիդերլանդների թագուհի Բեատրիքսի որդին՝ արքայազն Ֆրիզոն, ձնահյուսքի տակ էր մնացել անցյալ շաբաթ: Նա 15 րոպե մնացել է ձյան տակ:









































