BRICS երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) 2012 թ. մարտի վերջին կքննարկեն եվրոգոտուն ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ֆինանսների նախարար Պրանաբ Մուհերջին: Նրա խոսքերով՝ այս հարցով խորհրդակցությունը կանցկացվի Նյու Դելիում: Գագաթնաժողովի կոնկրետ օրը հայտնի չէ:
Բացի այդ, ինչպես հաղորդում է РБК-ն, երեկ Բրազիլիայի կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ BRICS երկրները առաջիկայում պատրաստվում են քննարկել բանկ հիմնելու ծրագիրը, որը նպատակ ունի զարգացող երկրներում տարբեր նախագծեր ֆինանսավորել: Քննարկմանը կմասնակցեն պատվիրակություններ Բրազիլիայից, Չինաստանից, Ռուսաստանից և Հնդկաստանից:








































