Monday, 08 06 2026
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ

Մկրտիչ Մինասյանը զորակցում է Մաշտոցի այգու ակտիվիստներին

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը զորակցություն է հայտնել Մաշտոցի այգում տեղադրվող կրպակների դեմ արդեն 14-րդ օրը պայքարող ակտիվիստներին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մինասյանը ասել է.
«Երիտասարդների հետ ենք, իհարկե: Վերջապես կարողացան մարդիկ իրենց ցանկությունները ասել, բայց սա, ինձ թվում է, հետևանք է այն բոլորին, որը 10 տարի անընդհատ կատարվում է` սկսած Հաղթանակ զբոսայգում հյուրանոցի տեղադրելուց», –
Ճարտարապետների միության նախագահը արժանահավատ չի համարում քաղաքային իշխանությունների վստահեցումները, թե տեղադրված կրպակները այգու 10 տոկոսը չեն գերազանցում, ինչպես պահանջում է Երևանի գոտիավորման կարգը:

«10 տոկոս ասելով` մենք ընդհանրապես օկուպացիայի ենթարկեցինք օղակաձև զբոսայգին, 10 տոկոս ասելով, մենք օկուպացրեցինք Օպերայի բակը», – ասել է նա:

Ըստ Մկրտիչ Մինասյանի ստեղծված դրությունը շատ բարդ է:
Նա գտնում է, որ հարցը պետք է լուծվի առաջին հերթին հօգուտ քաղաքացիների: Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ կրպակների ժամանակավոր տեղադրումը «տանելի» լուծում է:

«Ընդհանրապես, այդ այգում կրպակները տեղ չունեն: Բայց եթե խնդիրը այնպիսին է, որ ինչ-որ ժամկետային լուծման խնդիր է լինում, կարելի է նաև գնալ դրան: Ինձ թվում է, որ երիտասարդները կկարողանան նաև իրենք ողջամիտ լինել, որպեսզի սուր բախումներ չլինեն», – ասել է Ճարտարապետների միության նախագահը: – «Վերջին հաշվով, սա բոլորիս գործն է: Լավ է, որ դրված է ընդհանուր քննարկման և մենք մի ընդհանուր լուծման պետք է գանք: Մենք նաև պետք է օժանդակենք նոր քաղաքապետին, որպեսզի նա այս ամեն ինչից ոչ թե հուսալքվի, այլ ընդհակառակը` զգա, որ քաղաքացիները իր մեջքի հետևը կանգնած են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում