Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները տարածաշրջան կայցելեն մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Վերջինս, սակայն, չի նշել համանախագահների տարածաշրջանային այցի ստույգ ժամկետը: Ակնկալվում է, որ իրենց տարածաշրջանային այցի շրջանակներում համանախագահները քննարկելու են «հիմնարար սկզբունքների» շուրջ հակամարտող կողմերի դիրքորոշումների մոտեցումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, թե համանախագահները տարածաշրջան են այցելելու մարտի առաջին տասնօրյակին:







































