Friday, 03 07 2026
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Իսկ վիշտը չափե՞լ եք, պարոնայք

Երբ Հայաստանի բանակում տեղի ունեցած որևէ ողբերգական միջադեպի մասին տեղեկություն է ստացվում և տարածվում հասարակության շրջանում, հանրային բողոքին ի պատասխան, պաշտպանական գերատեսչության պատասխանատուները շատ հանգիստ ասում են, թե նման դեպքերը բանակում քիչ են և ավելի են նվազում: Խոսքը կվերաբերի սպանության, ինքնասպանության, թե հիվանդությունից մահացածության դեպքի՝ պատասխանը նույնն է՝ նման դեպքերը քիչ են կամ նվազում են: Եվ ամենամտահոգիչն ու սարսափելին այստեղ այն է, որ այդ ամենը հայտարարվում է այնպես, կարծես խոսքը ոչ թե մարդկային կյանքերի մասին է, այլ ինչ-որ այգում վնասվող ծառերի կամ շենքի պատից թափվող ծեփի մասին:

Պաշտպանական գերատեսչության պատասխանատուները այնպես են հայտարարում «նման դեպքերի» քիչ լինելու մասին, կարծես խոսքը տեղումների նվազելու մասին է: Թվում է, թե սա ընդամենը պաշտոնական պատասխանների շարքից է, և այլ բան լինել չի կարող: Իրականում, սակայն, այստեղ խնդիրը պաշտոնականությունը, կառավարման համակարգերում առկա քարացած ստանդարտները չեն, երբ կան ֆրազներ, որոնք պետք է ասվեն նման դեպքերում և չեն կարող չասվել: Իրականում խոսքը շատ ավելի խոր երևույթի մասին է, իսկ ավելի կոնկրետ՝ մարդկային կյանքի թերագնահատվածության մասին:

Հայաստանի պետական կառավարման համակարգում, այդ թվում՝ պաշտպանական գերատեսչությունում, կա մարդկային կյանքի թերագնահատվածության հսկայական խնդիր: Մարդկային կյանքի արժեքը Հայաստանում իշխանության սկզբունքային առանցք չէ: Այն առավելապես պաշտոնական հռետորաբանության թեմա է, սակայն կապ չունի պրակտիկ մտածողության հետ: Մարդիկ Հայաստանի իշխանության համար «համբալ» են, «ապրանք» են, «բոմժ» են, ու դրա համար էլ մարդկանց այդպես անվանող պաշտոնյաները, նախարարները, պատգամավորները ոչ միայն չեն պատժվում, այլ դեռ նույնիսկ համարձակվում են պատգամավորության թեկնածու առաջադրվել, օրինակ՝ Կարեն Կարապետյանը՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը, օրինակ՝ Վարդան Այվազյանը՝ ներկայիս պատգամավոր: Օրինակ՝ ներկայիս սոցապնախարար Արթուր Գիրգորյանը, որը մանկատան տնօրենների հետ քեֆ է անում, այն դեպքում, երբ մանկատների շրջանավարտները տուն չունեն հետագա կյանքը դասավորելու համար, երբ դուրս գան մանկատնից:

Մարդկային կյանքը Հայաստանի իշխանական համակարգում արժեք չունի, իսկ դրան արժեք տալն ամոթ է, թուլություն: Եթե այդպես չլիներ, օրինակ «Նաիրիտի» բանվորներին «համբալ» ասող Կարեն Կարապետյանի մտքովն իսկ չէր անցնի վերադառնալ քաղաքականություն, մինչդեռ նա հայրենի Տաշիրում պատրաստվում է առաջադրվել մեծամասնականով, իսկ նրա բարեփոխվող կուսակցություն ՀՀԿ-ն էլ չի հայտարարում, որ բանվորներին «համբալ» որակող թեկնածուները չեն կարող իր աջակցությունը վայելել:

Ահա այդպիսի իշխանական միջավայրում ամենևին զարմանալի չէ, որ բանակային զոհերը կարող են արժանանալ այդպիսի ձևակերպման՝ «նման դեպքերը քիչ են»: Իսկ չափել կամ հաշվե՞լ եք արդյոք, պարոնայք, թե ինչպիսին է այդ «նման դեպքերի» պատճառած վիշտը ձեր անտարբերության և կառավարման անարդյունավետության հետևանքով սգացող ընտանիքներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում