Աշխարհի ամենախոշոր` 1000 մեգավատ հզորությամբ և մոտ 2 մլրդ եվրո արժողությամբ արևային պարկը առաջիկա տարիների ընթացքում կկառուցվի Սերբիայում,- տեղեկացրել են ծրագրի նախաձեռնողները:
Միջոցները ներդրել է Լյուքսեմբուրգի Securum Equity Partners Europe ներդրումային ընկերությունը, որը 2011 թ. նոյեմբերի 17-ին Սերբիայի հետ շրջանակային համաձայնագիր է ստորագրել:
Ինչպես տեղեկացնում է RIA-Novosti-ին` պարկի կառուցման վայր կընտրվի առավելագույն արեգակնային ակտիվությամբ մի ոչ գյուղատնտեսական տարածք: Սակայն դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվի պարկի՝ 3-5 տարի տևողությամբ շինարարությունը:
Ինչպես հայտարարել է Securum Equity Partners Europe` արևային պարկի վայրը բազմաթիվ երկրներից հենց Սերբիան է ընտրվել մի շարք պատճառներից ելնելով. նախ՝ երկրի իշխանությունները մեծ պատրաստակամությամբ են ընդունել այս նախագիծը, ապա՝ աշխարհագրական դիրքի, իդեալական եղանակի, ինչպես նաև բարենպաստ ներդրումային միջավայրի համար:









































