«Երկիր»-ի տեղեկություններով` «Եվրոմետր» գիտահետազոտական կենտրոնը սոցիոլոգիական հարցումներ է անցկացնում` պարզելու, թե ում են պատրաստվում իրենց ձայնը տալ ընտրողները:
«Անկախ» գիտահետազոտական այս կենտրոնի հարցաթերթիկն ուսումնասիրելիս, սակայն, ցայտուն երևում է կենտրոնի` ՕԵԿ-ի հետ եղած կապը: Քաղաքացիների տներն այցելողները ՀՀ նախագահի, Աժ նախագահի և վարչապետի անուններին զուգահեռ, փորձում են պարզել նաև ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի վարկանիշը»,- ապա թերթը հավելում է.
«Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, հարցումների նախնական արդյունքներն ՕԵԿ-ին ո՛չ մխիթարում են, ո՛չ էլ հույս են տալիս, հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը ՕԵԿ-ին և ղեկավարին նվազագույն 1-2 միավորից ավելի չի տալիս: Սակայն չի բացառվում, որ հարցման արդյունքները կնկարեն ճիշտ այնպես, ինչպես 2007 թվականի խորհրդարանական ընտրությունից առաջ, երբ ըստ նույն «Եվրոմետրի» տվյալների` Արթուր Բաղդասարյանին համակրում էր հարցվածների 20,4, Գագիկ Ծառուկյանին` 11,8, իսկ Սերժ Սարգսյանին` ընդամենը 1,8 տոկոսը:
2007-ի հարցումների համաձայն` ՕԵԿ-ին խորհրդարանում տեսնել ցանկանում էր հարցվածների 17,5, ՀՀԿ-ին` 5,8 տոկոսը»:









































