ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման սկսել է իր դիրքերը զիջել իր հիմնական մրցակցին` հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին: Այս մասին են վկայում սոցհարցման արդյունքները, որոնք հրապարակվել են երեկ: Փետրվարի 16-19-ը անցկացված հետազոտության ընթացքում պարզվել է, որ Միթ Ռոմնին շրջանցել է Բարաք Օբամային:
Հարցին` «ո՞ւմ ձայն կտայիք նախագահական ընտրությունների ժամանակ, եթե դրանք կայանային այսօր», հարցվածների 50%-ը նշել է Ռոմնիի անունը, իսկ Բարաք Օբամային հիշատակել է հարցվածների 46%-ը: Նշվում է նաև, որ եթե հանրապետական հիմնական թեկնածու դառնա Ռիք Սանտորումը, ապա Օբաման կհաղթի նրան 49%-ը 16%-ի հարաբերակցությամբ:









































