Վաշինգտոնից ոչ հեռու ամերիկյան դատարանը սկսել է դատավարություն` ընդդեմ ամերիկացի զինվոր Բրենդլի Մենինգի, ով մեղադրվում է Wikileaks կայքին հարյուր հազարավոր ռազմական և քաղաքական գաղտնի փաստաթղթեր տրամադրելու մեջ:
Մենինգին, ով մոտ երկու տարի սպասում էր դատավարությանը, ցմահ դատավճիռ է սպառնում: Նա մեղադրվում է 22 կետերով, որոնք հիմնականում վերաբերում են լրտեսությանը և դավաճանությանը:
Մենինգի կողմնակիցները նրան համարում են հերոս, ով վտանգելով իրեն, բացահայտել է, թե ինչպես է ԱՄՆ-ը պատերազմներ վարում:










































