ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ստիպված կլինի 1.3 միլիարդ դոլարով կրճատել Եգիպտոսին տրամադրվող ռազմական օգնությունը, եթե չդադարեցվեն հետապնդումները ոչ պետական կազմակերպությունների ամերիկացի աշխատակիցների նկատմամբ: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Մենք լրջորեն քննարկում ենք այդ հարցը»,- Bloomberg-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է արտգործնախարարության ներկայացուցիչը: Նա նշել է, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել, և ԱՄՆ-ը հույս ունի, որ ոչ պետական կազմակերպությունների ճգնաժամը մոտ ապագայում լուծում կստանա: «Սա է մեր քաղաքականության հիմնական նպատակը»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին կքննվի ոչ պետական կազմակերպությունների 43 աշխատակիցների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների, գործը: Նրանք մեղադրվում են արտասահմանից անօրինական ֆինանսավորման մեջ: Մեղադրվողների թվում է նաև ԱՄՆ տրանսպորտի նախարարի որդին` Սեմ Լահուդը:








































