ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Տոները «Սիրիայի բարեկամներ» խմբի անդամ երկրների համաժողովում հայտարարել է, որ ըստ ԱՄՆ-ի՝ առանց Ռուսաստանի և Չինաստանի մասնակցության էլ միջազգային հանրությունն Ալ-Ասադին «բավականին ուժեղ ազդանշան կուղարկի»:
«ՄԱԿ-ի ԱԽ-ի սիրիական բանաձևի քվեարկությունից հետո ոչինչ չի փոխվել, երբ երկու երկրները մեկուսացրին իրենց, իսկ մյուս երկրները հանդես եկան սիրիացի ժողովրդի աջակցությամբ: Այդ քվեարկությունից հետո մենք որոշեցինք ստեղծել «Սիրիայի բարեկամներ» խումբը, ինչը և այժմ անում ենք»,- ասել է Տոները:
«Մենք կնախընտրեինք, որ Չինաստանը սիրիացի ժողովրդի կողքին կանգներ, հասկանար իրավիճակի լրջությունը և միջազգային հանրության միասնական հանդես գալու անհրաժեշտությունը` հօգուտ Սիրիայի»,- հավելել է նա:
Այնուամենայնիվ, Տոները վստահեցրել է, որ աշխարհն առանց Ռուսաստանի և Չինաստանի էլ իր դիրքրոշումը կհասցնի Ասադին:









































