Հաղորդվել է, որ նա իր կնոջը դավաճանել է առնվազն երեք այլ կանանց հետ, բայց դավաճանություններն այժմ պարզվում է, որ բավականին թանկ են արժենալու նրա համար:
Daily Mail-ը գրում է, որ Google-ի գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտն այժմ ստիպված է վաճառել ընկերության իր բաժնետոմսերից 2.4 միլիոնը, որպեսզի ամուսնալուծվելիս կարողանա վճարել կնոջը` Ուինդիին։ Ամուսնալուծությունն արժենալու է 1.5 միլիարդ դոլար:
Եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի պես, ապա Շմիդտը, ով համարվում է աշխարհի ամենահարուստ տղամարդկանցից 136-րդը, իր կնոջը խփոխանցի 6.2 միլիարդ դոլար հարստության մեկ քառորդը: Զույգը ամուսնացած է եղել 13 տարի:








































