Twitter սոցիալական ցանցի համահիմնադիրը ցանցի 500 միլիոն օգտատերերին խորհուրդ է տվել մեկ այլ բանով զբաղվել՝ ցանց մտնելու փոխարեն:
Ըստ Daily Mail-ի՝ Քրիսթոֆեր Սթոներն ասել է, որ չի ցանկանում, որ մարդիկ սոցիալական ցանցում շատ երկար ժամանակ անցկացնեն, քանի որ դա «ճիշտ չէ»: Սթոներն ասել է, որ մարդիկ դրա փոխարեն պետք է փորձեն պարզել, թե ինչ են իրենք ցանկանում և սկսեն այլ բաներով զբաղվել:
Սթոներն այն մարդկանցից մեկն էր, ովքեր 2006 թ. ստեղծեցին Twitter-ը, որի օգտատերերի թիվը երեկ հասավ 500 միլիոնի: Նա այնուհետև շարունակել է աշխատել ընկերությունում` ամեն ինչ անելով, որ այն դառնա աշխարհում հայտնի սոցիալական ցանց:
Բայց օգտատերերը բողոքում էին, որ ցանցի նկատմամբ կախվածություն են ձեռք բերում: Այդ իսկ պատճառով Մոնրեալում ընթացող համաժողովի ժամանակ 37-ամյա Սթոներն ասել է, որ ինքը երբեք չի ցանկացել, որ իրենց ստեղծած սոցիալական ցանցն այդքան շատ օգտագործվի։
«Կարծում եմ, որ ճիշտ է, երբ դու պարզապես այցելում ես կայք, գտնում այն, ինչ քեզ պետք է, մի լավ բան սովորում և հեռանում: Եվ դա առավել ճիշտ է, չնայած, որ մենք ցանկանում ենք, որ մեր օգտատերերը հաճախ այցելեն ցանց»,– ասել է Սթոները:











































