Մաշտոցի պուրակի հարցում իշխանությունը երկխոսության իմիտացիա է անում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը`անդրադառնալով Մաշտոցի պուրակի հարցում իշխանություն-քաղաքացիական նախաձեռնություններ երկխոսությանը:
Նա նշեց, որ իշխանության և քաղաքացիական նախաձեռնությունների միջև մենախոսություն է տեղի ունենում, դա երկխոսություն չէ: Նրա խոսքով` երկխոսությունը պահանջում է անկեղծություն: «Իսկ մենք անկեղծություն տեսնում ենք երիտասարդների կողմից, ովքեր պնդում էին, որ իրենց շարժումը քաղաքական չէ, իրենց ստիպեցին հարցը քաղաքականացնել և իրենց ստիպեցին հասկանալ, որ իրենք ոչ թե գործ ունեն միայն մեկ ջրվեժի, անտառի, այլ մի ամբողջ համակարգի հետ, որը կեղեքում է երկիրը, հանքերն է կեղեքում, թալանում է տնտեսությունը և մարդկանց»,- մեկնաբանեց Տ. Խզմալյանը` հավելելով, որ երկխոսություն պետք է տեղի ունենա անընդհատ, ոչ թե այս կամ այն բողոքող խմբի հետ: Նրա համոզմամբ` եթե երկխոսություն կա, նման բողոքներ չեն լինում:








































