Կառավարական պաշտոնյաներն ասել են, որ Պակիստանի մարտական ինքնաթիռները ռմբակոծել են գրոհայինների ապաստարանները երկրի հյուսիսարևմտյան տարածքում: Ռմբակոծության հետևանքով 15 մարդ է մահացել, վիրավորվել են 17-ը: Այս մասին հաղորդում է Press TV-ն:
Այսօր նաև հաղորդվել է, որ հարձակումները տեղի են ունեցել օրակզայ ցեղախմբի տարածքում: Օդային հարձակումների ժամանակ ավերվել են գրոհայինների 7 ապաստարաններ:
Ենթադրվում է, որ մահացությունների թիվը կմեծանա:








































