Associated Press-ի հաղորդմամբ գերմանական Շոնախ քաղաքի հյուրանոցներից մեկում մահացել է 17-ամյա իտալուհի դահուկացատկորդ Սիմոնա Սենոները: Մարզուհին մահացել է հունվարի 7-ին, բայց նրա մահվան մասին հաղորդագրությունները ստացվել են միայն այսօր: Սիմոնային հյուրանոցի սենյակում, անգիտակից վիճակում, նկատել է թիմակիցներից մեկը: Այնուհետև ուղղաթիռով հասցրել են մոտակա հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ բժիշկներն արձանագրել են նրա մահը: Հիշեցնենք, որ Սենոները համարվում էր Իտալիայի ամենախոստումնալից դահուկացատկորդներից մեկը և Շոնախում մասնակցում էր Եվրոպայի դահուկացատկի գավաթի խաղարկությանը: Այսօր ձմեռային մարզաձևերում հանդես եկող բոլոր իտալացիները սև թևկապներով են դուրս եկել մեկնարկի: