Եթե ԲՀԿ-ին անդամակցելու հարց լիներ, կասեի, էլի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հենց այսպես պատասխանեց մեր հարցին ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը:
«Ովքեր նման լուրեր են տարածում, նրանց էլ հարցրեք: Ով ինչ տարածի՝ ես պիտի սկսեմ մեկնաբանե՞լ, հաստատեմ կամ հերքե՞մ: Եթե ինձ հետ կապված որևէ բան լինի ասելու, ես ինքս կասեմ, վստահաբար անմիջապես կհայտարարեմ, ինձ պետք չէ, որ որևէ մեկը բան տարածի: Եթե ԲՀԿ-ին անդամակցելու հարց լիներ, կասեի, էլի: Խորհրդավորությունն ինձ համար ընդունելի չէ»,- ասաց պատգամավորը: