Business-Грузия-ի փոխանցմամբ՝ 2013 թվականին Վրաստանում կառուցվելու է քամու էլեկտրակայան: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ էլեկտրակայանը կառուցելու է չեխական Wind Energy Invest ընկերությունը: Սկզբնական շրջանում այն ունենալու է 50 մեգավատտ հզորություն և տարեկան արտադրելու է 170 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա:










































