Ճապոնական Nissan ավտոկոնցեռնը որոշում է կայացրել հետ կանչել ավելի քան 90 հազար ավտոմեքենա՝ դրանցում հայտնաբերված թերության պատճառով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին:
Հաղորդվում է, որ հետ կկանչվեն 2010-2011 թթ. արտադրված Serena և Landy մինիվենները, ինչպես նաև Juke-ի սպորտային տարբերակը: Պատճառը վառելիքային ճնշման ցուցիչի հետ կապված խնդիրներն են, որ հանգեցնում են բենզինի արտահոսքի:








































