Զարգացման հայկական բանկն այս տարի նոր՝ աճող ռազմավարություն է սկսում և առաջարկում է մի շարք նոր ծառայություններ ու գործիքներ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց բանկի վարչության նախագահ Կարեն Սարգսյանը, բանկն առաջարկում է ավանդների ներգրավում՝ բարձր տոկոսադրույքներով, ՓՄՁ համար վարկավորման շահավետ պայմաններ, մոտ 14 ծառայություններ մատուցում է անվճար, և նախատեսվում է այս տարի նոր մասնաճյուղեր բացել, հատկապես՝ մարզերում:
«Բանկը կարևորում է իր հին ու նոր հաճախորդների հետ այնպիսի կորպորատիվ հարաբերությունների կառուցումը, որոնք համաչափ և կայուն զարգացման հնարավորություն կտան»,- ասաց Կ. Սարգսյանը:
Ըստ նրա՝ 2013 թ. ընթացքում հնարավոր է՝ բանկը նոր արժեթղթեր թողարկի: Անցած տարի ԶՀԲ-ի ակտիվներն ու վարկային պորտֆելն աճել են 60-ական տոկոսով, մասնավորապես՝ ՓՄՁ վարկավորումն ավելացել է 74%-ով, շահույթը կազմել է 770 մլն դրամ:








































