Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնական ներողությամբ նամակ է ուղարկել Աֆղանստանի նախագահ Համուդ Քարզային`ՆԱՏՕ-ի զինվորների կողմից Ղուրանը այրելու համար:
Օբաման Քարզային վստահեցրել է, որ զինվորները Ղուրանը չեն այրել կանխամտածված դիտավորությամբ, և խոստացել է հետաքննել քործը:
Հիշեցնենք, որ Ղուրանի և այլ մուսուլմանների համար սուրբ տեքստերի այրման միջադեպը տեղի էր ունեցել փետրվարի 20-ին: Դրան հետևել էին մի շարք հակաամերիկյան բողոքներ Աֆղանստանում, որոնց հետևանքով զոհվել էր առնվազն 12 մարդ:









































