Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Տաջիկստանը պատրաստ է գնել իրանական նավթ: Այս մասին հայտարարել է Թեհրանում Տաջիկստանի դեսպան Բոլատ Ալի Խաթամովը:
Վերջինս ընդգծել է, որ Տաջիկստանն իր նավթային կարիքների մեծ մասը ստանում է Ռուսաստանից, սակայն պատրաստ է դրա հետ մեկտեղ ներկրել նաև իրանական նավթ: Դեսպանը նաև կարևորել է երկու երկրների միջև գազատարի կառուցումը՝ այլ մանրամասներ չհաղորդելով այդ նախագծից:
Նշվում է, որ Տաջիկստանն օրական սպառում է 38,000 բարել նավթ, որի 92 տոկոսը մատակարարում է Ռուսաստանը:
Հիշեցնենք, որ ներկայումս Իրանն օրական արտահանում է 2.2-2.3 միլիոն բարել նավթ:











































