Փետրվարի 22-ին մի քաղաքացի, ներկայանալով ոստիկանության Կենտրոնականի բաժին, հայտնել է, որ նախորդ երեկոյան «Արմենիա» հեռուստաընկերությամբ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդումը՝ ճանաչել է Կառլեն Սանոյանին, որը հունվարի 26-ին Տիգրան Մեծի պողոտայի 51 շենքի բնակարաններից մեկը վարձակալությամբ իրեն հանձնելու պատրվակով նույն պողոտայում գտնվող գրավատանը խարդախությամբ իրենից վերցրել է 130.000 դրամ:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ տուժողը նախկինում ոստիկանություն չէր դիմել:
Կատարվում է նախաքննություն:










































