РБК-ի փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ը չի պլանավորում Իրանի հետ հետագա բանակցություններ: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջիլ Թյուդորը:
Վերջինս ընդգծել է, որ ԱԷՄԳ-ի պատվիրակությունը ոչ վաղ անցյալում է վերադարձել Իրանից և չի պլանավորում հետագա բանակցություններ վարել այդ երկրի ղեկավարության հետ. «Ներկայումս մենք չունենք հետագա բանակցություններ վարելու համաձայնագիր»:
Հիշեցնենք, որ ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Սոլթանիեն հայտարարել է, որ իրենք հետագայում նույնպես համագործակցելու են ԱԷՄԳ-ի հետ:









































