Անցած տարի ամերիկացի ավիադիսպետչերները կատարել են մոտ 2 հազար սխալ` օդային տարածքը կառավարելիս, սակայն, բարեբախտաբար, դրանցից և ոչ մեկը չի հանգեցրել աղետի: Այս մասին այսօր գրում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով ԱՄՆ պատկան մարմիններին:
Հաղորդվում է, որ որ 2011թ.-ին կատարված մոտ 1,9 հազար սխալներից առավել վտանգավոր են համարվել 50-ը, որոնք իրականում վտանգավոր են եղել ինքնաթիռների համար: 2010թ.-ին այդ թիվը եղել է 43, իսկ 2009թ.-ին` 37: Անցած տարի ԱՄՆ ավիացիոն ղեկավարությունը պատասխանատվության է ենթարկել 6 դիսպետչերի, որոնց կատարած սխալներն անուշադրության հետևանք էին: Նշվում է, որ աշխատանքից, օրինակ, հեռացվել է Վաշինգտոնի Ռեյգանի անվան օդանավակայանի դիսպետչերը, որը քնել էր աշխատանքի ժամանակ:











































