«Քանի որ Աժ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) չի մասնակցել «Երկրապահ» կամավորականների միության` շաբաթ օրը կայացած 9-րդ համագումարին, ուստի երկրապահները նրան չեն ընտրել վարչության անդամ»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
Այս մասին թերթին հայտնել է ինքը` Ռուբեն Գևորգյանը` մանրամասնելով.
«Ես համագումարին չեմ մասնակցել, քանի որ այդ օրերին գործուղված եմ եղել Արցախ: Եվ իմ մասնակցությունն էլ չունենալով «Երկրապահ» կամավորականների միության համագումարին` ըստ ԵԿՄ կանոնադրության` չեմ ընտրվել վարչության անդամ»:
Իսկ ինչ վերաբերում է ԵԿՄ-ի կայացրած որոշմանը` Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին, ապա Գևորգյանը չի հասկանում դրա իմաստը.
«Ինչի՞ց պետք է պաշտպանենք նախագահին»:









































