Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակումներից մեկի համաձայն` 2010թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում բնեղեն արտահայտությամբ ավելի քիչ կաթ ու պանիր է արտադրվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Փոխարենը` բնեղեն արտահայտությամբ ավելի շատ կաթնասեր ու մածուն է արտադրվել: Կաթի արտադրության ծավալները նշված ժամանակահատվածում նվազել են մոտ 4%-ով, պանրինը` մոտ 3%-ով, իսկ կաթնասերի արտադրությունը աճել է մոտ 2 անգամ, մածունինը` մոտ 9%-ով: Նշենք նաև, որ նշված ժամանակահատվածում նվազել են կեֆիրի (4%), կաթնաշոռի (2%) արտադրության ծավալները, ավելացել թթվասերի (3%), յոգուրտի (26%) մայոնեզի (11%) ու պաղպաղակի (15%) արտադրության ծավալները: