Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար կազմը ընդլայնված հանդիպումներ է ունեցել կուսակցության Վանաձորի և Գյումրիի տարածքային կառույցների ու համակիրների հետ:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա են եղել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, վարչության անդամ Հովհաննես Ղազարյանը և կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Ի դեպ, հանդիպումներին մասնակցել են նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Տեղեկացնենք նաև, որ հանդիպումներ են տեղի ունեցել նաև «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի և Գյումրիի տարածքային կառույցների հետ: