Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի ընտրական մրցակիցն այսօր նրան արագ առողջացում է մաղթել: Չավեսի հայտարարությունը նոր վիրահատության մասին կասկածներ է առաջացրել նրա ապագայի վերաբերյալ:
Reuters-ը գրում է, որ 57-ամյա նախագահն առաջիկա օրերին կմեկնի Հավանա` ենթարկվելու վիրահատության՝ նոր հայտնաբերված ուռուցքի պատճառով:
Այն ժամանակ երբ ընտրություններին միայն 8 ամիս է մնացել, Չավեսի հեռանալը և նրա վիրահատությունը նոր լարվածություն են ստեղծում երկրի արդեն իսկ լարված քաղաքական դաշտում:
Ըննդիմության նախագահական թեկնածու Էնրիկե Կապրիլեսը Twitter սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ իր մրցակցին հաջող վիրահատություն է մաղթում, «արագ առողջացում և երկար կյանք»:









































