CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ, զինված ուժերի գերագույն հրամանատար Աբդուլլահ Գյուլն առաջին անգամ հետևում է թուրքական բանակի զորավարժություններին: Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը նույնպես հետևում է Կարսի նահանգի Սարիղամիշ շրջանում ընթացող «Ձմեռ 2012» զորավարժություններին:
Զորավարժությունները ղեկավարում է 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ահմեդ Թուրմուշունը: Զորավարժություններին մասնակցում է մոտ 2000 մարդ, մեծ թվով հրետանի, հաուբիցներ, տանկեր, ուղղաթիռներ ու ինքնաթիռներ: Զորավարժությունների ավարտից հետո Գյուլը վերադառնալու է Անկարա:









































