Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը Sarallah զորավարժությունների ժամանակ ներկայացրել է երկու նոր ռադար՝ Khashef և Matlaul-Fajr: Այդ զորավարժությունները մեկնարկել են երկուշաբթի, Իրանի հարավում:
Զորավարաժությունների նպատակը Իրանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի մարտունակության բարձրացումն է, ինչը մասնավորապես վերաբերում է խիտ բնակեցված շրջանների, խոցելի կենտրոնների ու միջուկային օբյեկտների պաշտպանությանը:
Զորավարժությունները տևելու են 4 օր: Դրանց մասնակցում են նաև հայրենական արտադրության հրթիռային համակարգեր, ինչպես նաև ՀՕՊ-ի հրետանին, ռադիոտեղորոշիչ համակարգերն ու հետախուզական ինքնաթիռները:









































