2010թ. հունվար-նոյեմբերին, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ, մարդասիրական օգնության կարգով Հայաստան ներմուծված ապրանքների ծավալն աճել է 10.1 տոկոսով: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակման մեջ: Այսպես` 2010թ. հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով ՀՀ են ներմուծվել 11287.9 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 15979.0 մլն դրամ կամ 42.6 մլն դոլար: Իսկ 2009թ. հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով ՀՀ են ներմուծվել 7430.4 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 14208.3 մլն դրամ կամ 36.6 մլն դոլար: