Ֆինլանդիայի նախկին նախագահ Տարյա Հալոնենի ամուսինը բռնվել է հանցանքի վայրում: Կոպենհագենի արքայական դղյակում ընդունելության ժամանակ 63-ամյա Պետտի Արայարվին, օգտվելով կնոջ հսկողության բացակայությունից, անամոթաբար զննել է Դանիայի արքայադուստր Մերիի լանջաբացվածքը:
Բավական է եղել, որ Արքայադուստրը թուլացներ ուշադրությունը, և Արայարվին ուշադրությունը կենտրոնացրել է արքայադստեր զգեստի ճեղքի վրա:
Արքայական ընդունելությունը տեղի է ունեցել հունվարի 15-ին: Ինչպես գրում է The Daily Mail պարբերականը, համացանցում այդ դեպքը բուռն քննարկումների տեղիք է տվել: