Sunday, 14 06 2026
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին

Իրար վրա «թուր չճոճելը»` ԼՂՀ հիմնախնդրի լուծման տարբերակ

«Տարիներ շարունակ Ադրբեջանում, եթե ոչ պետական մակարդակով, գոնե վերլուծական ընկերակցության կողմից և տարբեր առիթներով շոշափվել է այն խնդիրը, որ Ադրբեջանի համար շատ ավելի նպատակահարմար կլիներ, եթե Մինսկի խմբի համանախագահության մեջ Ֆրանսիան փոխարինվեր, և որպես փոխարինման հասցեատեր նշվում էր Միացյալ Թագավորությունը: Վերջին երկու տարվա ընթացքում Միացյալ Թագավորության անունը Ադրբեջանն ընդհանրապես չի տալիս: Վերջին հայտարարությունների ժամանակ տալիս էին Գերմանիայի անունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Շոտլանդիայի անկախացման և այս օրերին անցկացվող հանրաքվեի մասին, քաղաքագետ Կարեն Բեքարյանը, զուգահեռներ տարավ նաև ԼՂՀ հիմնախնդրի հետ:

«Եթե հանրաքվեի արդյունքը բերի անկախության, Շոտլանդիան կլինի ամբողջ աշխարհում անկախությունների շքերթի ևս մեկ օղակ: Այս գործընթացում կարևոր է այն, որ ոչ մեկը հարցականի տակ չի դնում հանրաքվեի արդյունքներն ընդունելը, և ոչ մեկը մյուսի վրա թուր չի ճոճում»,- ասաց նա՝ կարևորելով հատկապես քննարկման քաղաքակիրթ մակարդակը:

Դիտարկմանը, թե եթե Շոտլանդիան և Մեծ Բրիտանիան միասին են հասել քննարկման բարձր մշակույթին, արդյոք դա նշանակում է, որ Հայաստանի պես հարևաններ ունենալու պարագայում չենք հասնի այդ մշակույթին, Կ. Բեքարյանը կես կատակ ասաց` «300 տարի անց կհասնենք», ապա հավելեց. «Իրականում ղարաբաղյան գործընթացի առնչությամբ մենք բանակցություններից կկարողանանք արդյունք ակնկալել, երբ բանակցությունները կմտնեն լիակատար քաղաքակիրթ դաշտ, եթե բանակցություններին զուգահեռ կամ նրա որևէ փուլից առաջ բոլոր կողմերի մասնակցությամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, կկնքվի պայմանագիր ուժի կիրառումը բացառելու վերաբերյալ: Եթե մի կողմից կան բանակցություններ, մյուսում` սպանություններ շփման գծում, այդ դեպքում բանակցություններն իրենց էության մեջ են կորուստ տալիս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում