Sunday, 14 06 2026
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին

Ընտրությունների արդյունքում ԱԺ-ում կհայտնվի 6 կուսակցություն. Ահարոն Ադիբեկյան

ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանում կհայտնվի 6 կուսակցություն՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր տեսակետը հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` լրագրողներին ներկայացնելով գալիք Աժ ընտրությունների հնարավոր մասնակիցների ելակետային վարկանիշները:

Նշենք, որ տվյալների վերաբերյալ հարցումներն իրականացվել են 2012թ հունվարին՝ ՀՀ բոլոր մարզերի 1650 չափահասների շրջանում:

Նա նշեց, որ ներկայացվելիք տվյալները մեկնարկային են, որոնք ենթակա են փոփոխման, քանի որ ընտրության եկողների միայն 40%-ն է կողմնորոշված:

«Երբ մենք դիտարկում ենք ձայների բաշխվածությունը, նախ որոշում ենք մի քանի կարևոր հանգամանքներ` ո՞վ է մասնակցում ընտրություններին, ո՞վ է առաջնորդը, ծանո՞թ են նրանց նպատակներին, ծրագրերին, թե՞ ոչ: Հետաքրքիր պատկեր է ստացվում. առաջնորդներին ավելի լավ գիտեն, քան կուսակցությունները, այսինքն` առաջնորդը բրենդ է կուսակցության համար: Հարցվածները կուսակցության նպատակի մասին բավականին աղոտ պատկերացում ունեն»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, որ որոշվում է նաև այն, թե կուսակցությունն ունի կայունացնո՞ղ, թե՞ ապակայունացնող դերակատարություն:

Ըստ նրա` բոլորին թվում էր, թե ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները կարող էին բերել քաղաքական համակարգի ապակայունացման, իշխանական թևի թուլացման, իսկ իրականում դա լրիվ հակառակն է՝ երկկուսակցական քաղաքական համակարգում ժողովրդավարությունն ավելի լավ է իրեն զգում՝ ԱՄՆ օրինակով:

Բանախոսը մեկնաբանեց, որ եթե ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն իսկապես լուրջ հակառակորդներ դառնան, յուրաքանչյուր տեղամասում կունենանք հանձնաժողովների հակառակորդ անդամներ, այդ ժամանակ խախտումները կտրուկ կնվազեն, այնպես որ՝ երկու խոշոր խաղացողների մրցակից, ախոյան դառնալու դեպքում բավական դրական արդյունք կլինի:

«Կայունացնող դերակատարություն ունեն երկու կուսակցություններ`ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Նրանք մոտ են դրական ցուցանիշով` + 11՝ ԲՀԿ, + 13՝ ՀՀԿ, որոնք միասին տալիս են մոտավորապես 24 % կայունացման գործակից: Նրանք մեր քաղաքական համակարգի ամենակարևոր սյուներն են»,- նշեց բանախոսը:

Անդրադառնալով հարցվածների շրջանում ընտրությունների արդարության նկատմամբ հավատին` սոցիոլոգն ասաց, որ
շատ հաճախ խոսում են վաճառվող ձայների, ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործման, ճնշումների մասին: Ըստ նրա` ստացվում է, որ այս ազգը չուլ է, և յուրաքանչյուրը կարող է անել այն, ինչ ցանկանում է, սակայն, Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ, դա այդպես չէ:

«40%-ը վստահ է, որ կլինեն լուրջ խախտումներ, իսկ նրանք, ովքեր կարծում են, թե ընտրությունները համեմատաբար արդար կլինեն, ավելի շատ են`55 %: Հարցվածների 41,3%-ը արդեն իսկ կայացրել է իր որոշումը: Այս փուլում ընտրության մասնակիցների և որևէ մեկի օգտին քվեարկողների թվաքանակը կազմում է 41%, իսկ առավելագույն մասնակիցներինը տատանվում է 58,5-63,2%-ի միջև»,- այս վերլուծությամբ եզրափակեց սոցիոլոգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում