Monday, 08 06 2026
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան

ՀԱԿ-ից շատ բան էին սպասում ընտրողները, և այժմ որոշակի հիասթափություն կա. սոցիոլոգ

Մամուլի ազգային ակումբը «Հասարակական տրամադրությունները Հայաստանում նախընտրական այս փուլում» թեմայի շրջանակներում այսօր լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանին:

Լրագրողների հարցին՝ քանի՞ տոկոսն է հավատում, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները արդար
կանցկացվեն, Գևորգ Պողոսյանը պատասխանեց. «Մեծամասնությունը չի հավատում, որ արդար ընտրություններ կանցկացվեն, բայց 75 տոկոսը կողմնորոշված ընտրազանգված է»:

Մեր ընտրողը ավելի խստապահանջ է դարձել. «Այո, սա մեր ընտրողի պարադոքսն է: Բայց միևնույն է՝ մեր ընտրողի մեծամասնության առանձնահատկությունն է: Չգիտեմ ինչ ասեմ` իշխանամե՞տ ենք, պետականամե՞տ ենք, չգիտեմ… Ամեն ինչ կախված է, թե խորհրդարան անցած կուսակցությունները ինչ դաշինքներ կկազմեն՝ ՀԱԿ-ՕԵԿ, թե ԲՀԿ-Դաշնակցություն»,- նկատեց Գ.Պողոսյանը:

«Եթե իշխանությունները իրենց ռեսուրսները օգտագործեն` հնարավոր է՝ անցնեն կուսակցություններ, որոնք որևէ աշխատանք չեն տանում մարզերում և ճանաչում չունեն»,- նշեց սոցիոլոգը` նկատի ունենալով «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը։ Նա նշեց, որ այս կուսակցությունը հարցումներում «ընդհանրապես չի երևում»:

Խորհրդարանական ընտրությունները կլինեն նախագահական ընտրությունների նախերգանքը, և ամեն ինչ կախված կլինի այդ ընտրությունների արդյունքներից:

«ՀԱԿ-ից շատ բան էին սպասում ընտրողները, նրանք արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրություններ էին խոստանում, բայց ոչինչ չեղավ, և այս առումով որոշակի հիասթափություն, որոշակի վստահության անկում կա, բայց, այնուամենայնիվ, ՀԱԿ-ի ռեզերվը զգալի է»,- նշեց սոցիոլոգը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ քարոզարշավի ընթացքում ձայները ավելացնի և իր նշած ցածր, բայց անցողիկ շեմը մեծացնի:

Վարդան Օսկանյանի`ԲՀԿ-ին անդամագրվելը ուժեղացնող կոմպոնենտ է, նշեց սոցիոլոգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում