Ճապոնիայի Օսակա քաղաքում մետրոպոլիտենի Ումեդա կայարանում տեղի ունեցած հրդեհի պատաճռով տարհանվել է ավելի քան 3000 մարդ:
Ինչպես հաղորդում է RIA-Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին, հրդեհը բռկվել է մետրոյի պահեստում: Ամբողջությամբ այրվել է 30 քառակուսի մետր տարածք, ծուխը տարածվել է ամբողջ հարթակով և զգացվել անգամ մետրոյի վագոններում: Դեպքի վայր է ժամանել 29 հրշեջ խումբ, որոնք 20 րոպեում մարել են կրակը:
Ծուխը ստիպել է մետրոյի աշխատակիցներին ժամնանակավոր տարհանել 3000 ուղևորների, որոնք հրդեհի ժամանակ եղել են կայարանում և մետրոյի վագոններում: Մետրոյի երկու աշխատակից տեղափոխվել են հիվանդանոց՝ գլխացավի բողոքներով:
Հրշեջները փորձում են պարզել հրդեհի պատճառները: