Evrazesnews.ru տեղեկատվական-վերլուծական պորտալի հաղորդմամբ` մոտ ապագայում Արտաշատում կբացվի երկրորդ «Պուտին» ակումբը:
ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը նշել է, որ առաջին ակումբի բացումը մեծ հասարակական հնչեղություն է ստացել ու դարձել է նշանակալի իրադարձություն` ստանալով ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ:
Այդուհանդերձ, ինչպես վկայում են ԱՊՀ երկրների երիտասարդական միության անցկացրած վերլուծական տվյալները, ընդհանուր առմամբ, գերիշխել են այդ նախաձեռնությունը ողջունող արձագանքները:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին հայկական հասարակական երիտասարդական կազմակերպության առաջնորդների առաջարկով ԱՊՀ երկրների երիտասարդական խորհուրդը որոշեց Երևանում բացել առաջին «Պուտին» ակումբը:
Ակումբի Արտաշատի մասնաճյուղը կյանքի կկոչի նույն հասարակական ծրագրերը:









































