Չինաստանը կցանկանար Ռուսաստանից արդեն 2015 թ. գնել զենիթահրթիռային С-400 «Տրիումֆ» համակարգեր, սակայն մինչ այդ չինական կողմի հետ բանակցություններ են ընթանում բազմաֆունկցիոնալ Су-35 կործանիչների մատակարարման շուրջ:
Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, այս մասին հայտարարել է ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության առաջին փոխտնօրեն Ալեքսանդր Ֆոմինը։
Су-35-ի գնման առաջարկով ՉԺՀ-ն Ռուսաստանին դիմել է 2011 թ: Թե քանի ինքնաթիռ է անհրաժեշտ Պեկինին, Ֆոմինը չի մանրամասնել:
Նրա խոսքով` հիմա այս հարցը «ռուսական կողմը քննարկում է», իսկ ինչ վերաբերում է Չինաստանին С-400 «Տրիումֆ»-ի մատակարարմանը, ապա հարցը կլուծվի այն ժամանակ, երբ դրանցով հագեցած կլինեն ռուսական զորամասերը: Ինչպես նկատել է Ֆոմինը, չինական կողմին այլ հրթիռային համակարգեր չեն հետաքրքրել: