РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իրանը սպառնում է ընդլայնել եվրոպական երկրների ցանկը, որոնց նա դադարել է նավթ մատակարարել: Իրանի ազգային նավթային ընկերության նախագահ Ահմադ Հալեբանին երեկ հայտարարել է, որ իրանական նավթի մատակարարումը մի շարք եվրոպական երկրներին նույնպես կդադարեցվի, եթե Եվրոպան շարունակի հանդես գալ Իրանի դեմ:
Նա մանրամասնել է, որ իրանական պատժամիջոցները կարող են վերաբերել Գերմանիային, Իսպանիային, Իտալիային, Հունաստանին, Պորտուգալիային և Նիդերլանդներին:
Հիշեցնենք, որ կիրակի Իրանը հայտարարել էր ֆրանսիական և բրիտանական ընկերություններին իր նավթի մատակարարման դադարեցման մասին:









































