«ՀԺ»-ն գրում է, որ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի թափուր պաշտոնի մրցույթի համար երեկվա դրությամբ երկու դիմում էր ներկայացված Քաղծառայության խորհուրդ:
«Այս մասին մեզ հայտնեց ՔԾԽ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Նա, սակայն, անուններ չնշեց՝ դա պատճառաբանելով մրցույթի մասնակիցներին հնարավոր ինչ-ինչ ճնշումներից զերծ պահելու մտադրությամբ: Լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Երիցյանից նույնպես երեկ չհաջողվեց տեղեկանալ՝ մրցույթին մասնակցելու դիմում ներկայացրե՞լ Է, թե՞ ոչ:
Երիցյանի հեռախոսն անընդհատ անհասանելի Էր: Ըստ որոշ տեղեկությունների, ՔԾԽ դիմում ներկայացնողներից մեկը հենց Սերգո Երիցյանն Է: Նշենք, որ դիմումների ընդունման վերջնաժամկետն այսօր Է: Իսկ մրցույթը կայանալու Է մարտի 13-ին»,- հավելում է թերթը:







































