«Ժողովուրդ»-ը գրում է.
«Վարչապետ Տիգրան Սարգսյանի` անցյալ շաբաթ Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ որպես այդ տարածքից մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածու ներկայացվել է «Եվրոստան ույուտ» ընկերության սեփականատեր, ՀՀԿ համամասնական ընտրացուցակով Աժ պատգամավոր դարձած Մանվել Բադեյանը: Նա կփոխարինի Տ. Արզաքանցյանին»:
Սակայն, թերթի տեղեկություններով, Բադեյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել տեղի ՀՀԿ-ականների կողմից:
«Վերջիններս շվարել են, քանի որ նրան լավ չեն ճանաչում մարզում, ուստի դժվար է լինելու պատգամավոր դարձնելը: Արագածոտնում ևս Տ. Սարգսյանը չի կարողացել վերջնական հայտարարի բերել ՀՀԿ-ականներին: Նախնական տեղեկություններով` ՀՀԿ շտաբը համակարգելու է մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը` Նաիրին:
Սակայն նման նկրտումներ ունի նաև Թալինի նախկին ԲՀԿ-ական, այժմ ՀՀԿ-ական քաղաքապետ Մնացական Մնացականյանը: Ընդ որում, Մնացականյանն աչք ունի նաև Աժ պատգամավորի մանդատի վրա»,- հավելում է թերթը:









































