Լիբիայի հարավարևելյան շրջանի երկու ցեղախմբերի բախումների հետևանքով վերջին 10 օրվա ընթացքում ավելի քան 100 մարդ է սպանվել: Այս մասին հաղորդել են ցեղախմբային աղբյուրները:
AFP-ն գրում է, որ, ըստ տարբեր աղբյուրների, առնվազն 113 մարդ է սպանվել տոուբու ցեղախմբից, և ևս 23-ը՝ զվայի ցեղախմբից: Կռիվները սկսվել էին փետրվարի 12-ին:
Ցեղախմբերը հայտնում են, որ, բացի մահացածները, կան նաև հարյուրավոր վիրավորներ: Միայն տոուբու ցեղախմբում 10 օրվա ընթացքում վիրավորվել է 241 մարդ:









































